Առաջիկա ժամերին Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան. Կատրին Կոլոննա
 |armeniasputnik.am|
19:38 - 26 սեպտեմբերի, 2023

Առաջիկա ժամերին Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան. Կատրին Կոլոննա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ֆրանսիայի կառառավարությունն առաջիկա ժամերին Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած շտապ բժշկական օգնության համար սարքավորումներ կուղարկի Երևան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Ֆրանսիան առաջիկա ժամերին շտապ օգնության սարքավորումներ կուղարկի Երևան` վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար»,– գրել է Կոլոննան։

Նշենք, որ առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Կոլոննան նաև ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել