Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա
16:19 - 27 սեպտեմբերի, 2023

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, «թե ինչ ապակառուցողական ֆանատիզմով են ամերիկացիներվերաբերվում Երևանին»։

«Հանրապետություն է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ։ Պետքարտուղարի տեղակալ Քիմը, որը վերջին լսումների ժամանակ խոստովանել է, որ իրենք զբաղվում են Ռուսաստանի հետ դանշակից կամ համագործակցող երկրներին վերակողմնորոշելով»,- ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել