Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ
20:44 - 27 սեպտեմբերի, 2023

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ՝ 10 985 տրանսպորտային միջոցով: Իրականացվել է 35 491 անձի հաշվառում: Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Ժամը 19:00-ի դրությամբ ևս 38 բուժառու տեղափոխվել է օդային ճանապարհով: Օդային և ցամաքային ճանապարհներով տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմում է 349: Այս պահի դրությամբ դուրս գրված բուժառուներ չունենք»,- նշեց Նազելի Բաղդասարյանը:

Բաղդասարյանը նշեց՝ հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից տեղեկացրել են, որ տեղափոխվել է ընդհանուր 129 աճյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել