Ստեփանակերտում կորել են 5-ամյա աղջիկ և տարեց տղամարդ. Արցախի ԱԻՊԾ
11:34 - 28 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտում կորել են 5-ամյա աղջիկ և տարեց տղամարդ. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

«Երեխան՝ Մանիկա Վանյանը, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին կարմիր գույնի վերարկու է եղել։ Մոր՝ Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է՝ 097 748089։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք՝ օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդու տվյալներն են՝ 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 241460 հեռախոսահամարին».- ասված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել