2019-ին տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներով. Ատոմ Ջանջուղազյան |news.am|
09:22 - 28 հոկտեմբերի, 2019

2019-ին տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներով. Ատոմ Ջանջուղազյան |news.am|

news.am: 2019-ին համեմատաբար բարձր տնտեսական աճը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներում աճի տեմպերով: Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը շարունակում է ունենալ նույն վարքագիծը, իսկ շինարարությունը քիչ մասնակցություն է ունենում տնտեսական ակտիվության աճին:

«2019-ին ակնկալվում է 6,3% տնտեսական աճ: Իհարկե, միշտ կարելի է լավատեսական սցենարով գնալ, սակայն բյուջեն գործիք է, որը լուծում է կոնկրետ ուղղությունների զարգացման հարցերը»,- ասաց նախարարը:

Միեւնույն ժամանակ, Ջանջուղազյանը նշեց, որ 2020-ի համար կանխատեսվող 4,9% աճն իշխանություններից լրացուցիչ ջանքեր կպահանջի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել