Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|
12:56 - 14 փետրվարի, 2022

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:

Ջանջուղազյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում: 

Ջանջուղազյանն իր խոսքում խոսեց հաշվեքննիչ մարմինների գործառույթների և առաքելության մասին: 

«Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը: 

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատում ներքին հսկողության համակարգ պետք է գործի՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ:  

«Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասաց Ջանջուղազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել