Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին
21:08 - 28 սեպտեմբերի, 2023

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը նորածին է: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը:

«Այս պահի դրությամբ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 342 բուժառու: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան: 

Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնից 25 բուժառու, որոնք իրենց բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել