ԼՂ- ից բռնի տեղահանված 93 000 անձ է ժամանել ՀՀ. Նազելի Բաղդասարյան
16:09 - 29 սեպտեմբերի, 2023

ԼՂ- ից բռնի տեղահանված 93 000 անձ է ժամանել ՀՀ. Նազելի Բաղդասարյան

Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել ՀՀ, այդ թիվն այս պահին հասել է շուրջ 93 հազարի։

Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Կառավարության հատկացրած կեցավայրերից ընդհանուր թվով 23433 անձ արդեն օգտվել է: 

Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 976 անձ, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքում` 2137, Կոտայքում` 5323, Լոռիում` 1187, Շիրակի մարզում՝ 897, Սյունիքում` 2050, Տավուշում` 1183, Վայոց ձորում՝ 1555:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել