news.am: 100 հազարական դրամները փոխանցվել են Արցախից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին: Նախօրեին ևս 15 207 անձի փոխանցվել են 100 հազարական դրամները: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա նշեց, որ փոխանցումների որոշ մասը կատարվելու է անկանխինկ եղանակով՝ Հայփոստի միջոցով: Այդ խմբի մեջ են մտնում 75 տարեկանից բարձր անձիք, նաև 1-ին և 2-րդ խմբի անչափահասները:
Բաղդասարյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները:
Նա նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։
Նրա փոխանցած տվյալներով Երևանում դպրոց է հաճախում 4 791 աշակերտ, Արագածոտնի մարզում՝ 720, Արարատի մարզում՝ 2 085, Արմավիրի մարզում՝ 1 298, Գեղարքունիքի մարզում՝ 737, Լոռիում՝ 905, Կոտայքում՝ 2 873, Շիրակում՝ 629, Սյունիքում՝ 585, Վայոց Ձորում՝ 324, Տավուշում՝ 477։
comment.count (0)