ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում
 |1lurer.am|
16:30 - 09 հոկտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 9-ի դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում, ըստ այդմ՝ 95-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի՝ միջին ծանրության հիվանդներ կան նաև անչափահասների շրջանում:

38 ծնունդ է գրանցվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում:

Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ շարունակվում է կցագրումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, այսինքն՝ 16448 անձ արդեն իսկ հաշվառվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, ինչը տեղահանվածների 16,5 տոկոսն է:

«Եթե որոշակի առողջապահական խնդիրներ կան, այստեղից կարող ենք ուղեգրում ստանալ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ բռնի տեղահանվածները ՀՀ-ում բուժվում են պետպատվերի շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել