Արցախից բռնի տեղահանված 151 անձ շարունակում է բուժումը ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|
17:34 - 21 հոկտեմբերի, 2023

Արցախից բռնի տեղահանված 151 անձ շարունակում է բուժումը ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: Աճում է ԼՂ-ից բռնի տեղահանված այն մարդկանց թիվը, որոնք արդեն իսկ կցագրվել են պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Առողջապահության նախարարության փոխանցած տվյալներով՝ այս թիվը կազմում է շուրջ 41 հազար: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը, և դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո»,- ասաց նա:

Նազելի Բաղադարյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում՝ Երևանում և մարզերում, 88 երեխա է ծնվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել