armenpress.am: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ:
«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:
Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում, այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:
comment.count (0)