ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան
20:09 - 29 սեպտեմբերի, 2023

ԼՂ-ից 97 735 քաղաքացի է մուտք գործել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան

Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 735 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
«Հակարիի կամուրջը հատել է 20 609 տրանսպորտային միջոց»,– ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով` երեկ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն 1 560 քաղաքացի է տեղափոխվել Գորիս։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։
 
Բաղդասարյանը նաև հայտնեց, որ հայաստանյան բուժկենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված 405 բուժառու։ 
 
«Ամենատարբեր առողջական խնդիրներով են գտնվում բուժկենտրոններում։ Նրանցից 337–ը վերջին ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են։ Այս պահին 10 երեխա կա վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»,– ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել