Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ
13:21 - 30 սեպտեմբերի, 2023

Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկեր ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անհապաղ տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան»,- գրել է գերմանացի դիվանագետը։ 

Ըստ նրա՝ սա կարող է միայն սկզիբը լինել:

«Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենակ չէ»,- նշել է Բերբոքը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ։

Միաժամանակ հավելենք, որ 2023թ․ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ Արցախից 100 417 մարդ բռնի տեղահանվել է դեպի Հայաստանի Հանրապետություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել