ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է․ ադրբեջանցիները նրան տարել էին զրուցելու |armeniasputnik.am|
17:30 - 30 սեպտեմբերի, 2023

ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է․ ադրբեջանցիները նրան տարել էին զրուցելու |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:

Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու (դա տեսել են Հակարի կամրջի անցակետով անցնող քաղաքացիները)։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել