Հոկտեմբերի 1-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ ժամանել է Հայաստան: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ է ժամանել Հայաստան: Տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 103: Ունենք հաշվառված 84 հազար 956 անձ, որից արական սեռի ներկայացուցիչները 41 հազար 56 են, իգականը՝ 43 հազար 900-ը»,- տեղեկացրեց Բաղդասարյանը:
comment.count (0)