Ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից․ Պեսկովը՝  Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին
16:00 - 03 հոկտեմբերի, 2023

Ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից․ Պեսկովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը.

«Հայաստանը մեզ բարեկամ պետություն է, մեր գործընկերն է։ Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ և չենք կասկածում, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մեզ մոտ հարցեր են առաջացել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»։

Պեսկովը նշել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Կրեմլը համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»։

Նրա խոսքով ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել