ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են
 |armenpress.am|
19:14 - 03 հոկտեմբերի, 2023

ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են |armenpress.am|

armenpress.am:  ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին շրջանառել ԼՂ նախկին  նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև  Ազգային ժողովի  նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման»  մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել