Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել․ Պուտին
 |tert.am|
19:48 - 05 հոկտեմբերի, 2023

Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «Վալդայ» ակումբում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին ի պատասխան հայտենլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այստեղ գաղտնիք չեմ բացահայտի։ Մենք վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս առաջարկել ենք մեր հայ ընկերներին փոխզիջումների գնալ, Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և, հետևաբար, պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ մեզ ասում էին. «Ոչ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»», - ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը պնդում էր, որ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նա նավթ և գազ արդյունահանող երկիր է՝ ավելի քան 10 միլիոն բնակչությամբ։ Իրենք առաջարկել են փոխզիջում գտնել, որոշումներ կայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ «երաշխավորելով Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ստեղծված Լաչինի միջանցքի անվտանգությունը և երաշխավորելով այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել