news.am: Հաշվառված եւ արդեն նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 73 453-ը տեղաբաշխված են մարզերում:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյան է՝
Արագածոտն՝ 3771,
Արարատ՝ 17 139,
Արմավիր՝ 7328,
Գեղարքունիք՝ 5097,
Լոռի՝ 4478,
Կոտայք՝20694,
Շիրակ՝ 3159,
Սյունիք՝ 5762,
Վայոց Ձոր՝ 2370,
Տավուշ՝ 3056:
Նազելի Բաղդասարյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ անձը նախ տեղակայվել է մեկ մարզում, ապա տեղափոխվել է ուրիշ մարզ՝ տարբեր պատճառաբանություններով:
Նա հայտնեց, որ 6300 երեխաներ արդեն տեղավորվել են դպրոցներում:
comment.count (0)