Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը չէ․ Էմանուել Մակրոն
10:46 - 06 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը չէ․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Գրենադայում  հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը չէ: Նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել քննարկումները Ադրբեջանի հետ՝ Հայաստանը «ինչքան հնարավոր է լավագույնս պաշտպանելու» համար։ 

Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի և թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին բացակայության համար։

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի վրա «ճնշումը պահպանելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել