Իրանն աջակցում է պաղեստինցիների՝ «Ալ-Աքսայի Ջրհեղեղ» անունը կրող գործողութունը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին։
«Մենք աջակցում ենք «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությանը, որով հպարտանալ կարելի է, և մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այս գործողության մեկնարկի կապակցությամբ։ Մենք նրանց կողքին կլինենք մինչև Պաղեստինի ու Երուսաղեմի ազատագրումը»,- ISNA գործակալության փոխանցմամբ ասել է Ռահիմ Սաֆավին:
Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
comment.count (0)