Բաքուն և Թեհրանը Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցեն
 |hetq.am|
17:02 - 07 հոկտեմբերի, 2023

Բաքուն և Թեհրանը Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցեն |hetq.am|

hetq.am: Ադրբեջանը Իրանի հետ պայմանավորվել է երկաթգծի կառուցման շուրջ, որը Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի Նախիջևանին: Ինչպես փոխանցում է ադրբեջանական պետական Azertac գործակալությունը, Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հանդիպման արդյունքներով ստորագրվել է այդ մտադրության մասին արձանագրություն։

Փաստաթղթի մանրամասները չեն ներկայացվել։

Դեռ նախօրեին Մուստաֆաևը և Բազրփաշը Զանգիլանի շրջանի Աղբենդ ավանի շրջանում մասնակցել են Ադրբեջանի և Իրանի միջև ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությանը: Azertac-ի հաղորդմամբ՝ դրանք կծառայեն այդ երկու երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն ելումուտը Նախիջևան: Ավտոմոբիլային կամրջի շինարարությունն իրականացվում է Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի կառավարության ղեկավարի տեղակալը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել