Ենթադրվում է, որ մինչ այժմ Իսրայելում ավելի քան 200 մարդ է զոհվել։ Վիրավորների և հոսպիտալացվածների թիվը առնվազն 1452 է։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, այս մասին հայտնել են երկրի աղջողպահության նախարարությունից։
Զոհված պաղեստինցիների թիվը, Al Jazeera-ի հաղորդմամբ, հասել է 232-ի, վիրավորներինը՝ 1697-ի։
Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
Գլխավոր լուսանկարում՝ Գազա քաղաքը՝ Իսրայելի ավիահարվածից հետո / AFP
comment.count (0)