Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը
19:38 - 09 հոկտեմբերի, 2023

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետ ձևաչափի վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս հետ համատեղ նախատեսվող աջակցության ծրագրերի հասցեականության ապահովման անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել