news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ կոչ անելով շուտափույթ դադարեցնել Պաղեստինի հետ հակամարտությունը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ողջամտություն դրսևորել և արագորեն տարածաշրջանում հանգստություն ապահովել, ինչը մեծ նշանակություն ունի այն բնակեցրած բոլոր երկրների բարեկեցության համար։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու վտանգավոր չափեր ձեռք բերող առճակատումը և ապահովելու կայուն խաղաղություն»,- ասվում է հայտարարության մեջ։
comment.count (0)