«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
 |factor.am|
14:38 - 10 հոկտեմբերի, 2023

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

factor.am: Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս մասին ասված է X-ում ԵԽԽՎ-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշին, որը Թուրքիայից հենց նոր է ընտրվել որպես վեհաժողովի նոր փոխնախագահ»,-ասված է կազմակերպության գրառման մեջ։

Նշենք, որ Թյուրքեշը Ալփարսլան Թյուրքեշի որդին է, որը «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության հիմնադիր-առաջնորդն է․ նա եղել է 1960 թվականի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել