Գազայի հատվածում ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը. ՄԱԿ  |news.am|
09:14 - 11 հոկտեմբերի, 2023

Գազայի հատվածում ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը. ՄԱԿ |news.am|

news.am: Ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը Գազայի հատվածում՝ Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների պատճառով, հայտնում է ՄԱԿ-ը։

«Համարվում է, որ Գազայի հատվածում ավելի քան 263,934 մարդ լքել է իր տունը», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը, նախազգուշացնելով, որ «այդ թիվը ակնկալվում է, որ կշարունակի աճել»:

Նշվում է, որ մինչև շաբաթ օրը մոտ 3000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները «նախորդ էսկալացիայի պատճառով»։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհերի թիվը այժմ կազմում է ավելի քան 1200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Գազայի առողջապահական մարմինը հայտնել է, որ շաբաթ օրվանից զոհերի թիվը հասել է 900-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել