tert.am: Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս մասին Radio France-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները խաղաղության հասնելու համար։
«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի։ Եթե Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ նպաստելով բանակցությունների վերսկսմանը: Մենք կրկին պատրաստ ենք Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցությունների»,- ասել է Ամիրբեկովը։
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը հարգում է Հայաստանի ու այլ պետությունների տարածքային ամբողջականությունը։
«Մենք վերջ ենք տալու այս թշնամանքին։ Հայաստանի պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրներինը», - հայտարարել է նա։
comment.count (0)