Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
 |armenpress.am|
16:52 - 13 հոկտեմբերի, 2023

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։

Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։    

«Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը։ Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է Բադալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել