Իսրայելը հայտարարել է մեկ օրում Գազայում 250 ռազմական թիրախ խոցելու մասին |1lurer.am|
09:14 - 16 հոկտեմբերի, 2023

Իսրայելը հայտարարել է մեկ օրում Գազայում 250 ռազմական թիրախ խոցելու մասին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ մեկ օրում Գազայի հատվածում խոցել է 250 ռազմական թիրախ և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության հարավային օկրուգի հրամանատար Մուաթազ Էիդին:

«Մեկ օրում Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է շուրջ 250 ռազմական թիրախ, հիմնականում Գազայի հատվածի հյուսիսում: ՑԱԽԱԼ-ի և Իսրայելի անվտանգության ծառայության ճշգրիտ տվյալներով՝ սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության հարավային օկրուգի հրամանատար Մուաթազ Էիդը»,- ասված է Բանակի Telegram-ալիքում:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Իսրայելի ավիացիան օրվա ընթացքում հարվածներ է հասցրել դիտարկման կետերին, շտաբներին, հրթիռների գործարկման գոտիներին, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադին»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել