shantnews.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ժամանակավոր զինադադարի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միաժամանակ, իսրայելցի քաղաքական գործիչը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հրաժարվի ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացումից։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք աշխատում էինք շուրջօրյա՝ համաձայնության հասնելու համար, որը կվերադարձնի պատանդներին»,-ասել է Նեթանյահուն:
comment.count (0)