azatutyun.am: Իսրայելի կառավարությունը որոշել է փակել Քաթարում գործող «Ալ Ջազիրա» (Al Jazeera) արաբական հեռուստաալիքը երկրում, ասված է Իսրայելի վարչապետի X -ում արված հայտարարության մեջ։
Նա նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը միաձայն որոշում է կայացրել՝ «Իսրայելում կփակվի սադրիչ «Ալ Ջազիրա» ալիքը»։
Իսրայելում և պաղեստինյան տարածքներում «Ալ Ջազիրա»-ի ղեկավարը Քաթարին պատկանող կայանի տեղական գործունեությունը փակելու մասին որոշումը «վտանգավոր» է անվանել, կայացված ոչ թե մասնագիտական մղումներով, այլ քաղաքական նկատառումներով:
Նա ասել է, որ «Ալ Ջազիրա»-ի իրավաբանական թիմը պատասխան է պատրաստել՝ որոշման դեմ դատական հնարավոր բողոքարկման համար։
comment.count (0)