CBS News. Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շաբաթ օրը կայացած բանակցություններն ավարտվել են առանց որևէ փոփոխության |news.am|
13:13 - 05 մայիսի, 2024

CBS News. Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շաբաթ օրը կայացած բանակցություններն ավարտվել են առանց որևէ փոփոխության |news.am|

news.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը շաբաթ օրը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու Իսրայելի հետ հրադադարի շուրջ շարունակվող բանակցություններին:

Շաբաթ օրը հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց որևէ փոփոխության, CBS News-ին է հայտնել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան աղբյուրը, որը մոտ է Կահիրեում բանակցություններին:

Աղբյուրը հավելել է, որ «նոր փուլը կսկսվի» կիրակի օրը։

Իսրայելը հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի բանակցություններին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պատասխանել Իսրայելի վերջին առաջարկին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խորհրդականը շաբաթ օրը CBS News-ին հայտարարել էր, որ «պատերազմի ավարտը կգա Գազայում ՀԱՄԱՍ-ի ավարտից հետո»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել