hetq.am: Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
«Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբանան մեկնելուց։ Խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին համապատասխան միջոցներ ձեռնարկել երկիրը լքելու համար, ներկայումս հասանելի են առևտրային տարբերակները: ԱՄՆ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել այդ երկիրը, խորհուրդ ենք տալիս պատրաստել գործողությունների պլաններ արտակարգ իրավիճակների դեպքում» - ընդգծվում է հայտարարության մեջ։
Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ Լիբանանը լքելու ամենահարմար տարբերակը Բեյրութի օդանավակայանն է։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում «Հեզբոլահ» շարժման ենթակառուցվածքներին ու դիրքերին։
comment.count (0)