Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Կանադայի ԱԳ նախարար |azatutyun.am|
15:18 - 25 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Կանադայի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:

Լրագրողի հարցը՝ անցած ամիս Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը:

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք», - նշեց Մելանի Ժոլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել