Մենք ունենք նման տեղեկություններ, որ ԼՂ-ից ՀՀ զենք-զինամթերք է մուտք գործել ՀՀ, ունենք դեպքեր, երբ մարդիկ ինքնակամ բերել-հանձնել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նրա խոսքով՝ մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները։
«Ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել` անօրինական զենքերը բերեն ու հանձնեն իրավապահ մարմիններին»,- նշեց Ղազարյանը։
comment.count (0)