Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի
 |armenpress.am|
11:01 - 26 հոկտեմբերի, 2023

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։  

«Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ժոլին։

Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել