Կանադան հակադարձ մաքսատուրքեր է սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ
 |civilnet.am|
10:23 - 02 փետրվարի, 2025

Կանադան հակադարձ մաքսատուրքեր է սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ |civilnet.am|

civilnet.am: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերի՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ամերիկացիներին զգուշացնելով, որ Թրամփի գործողությունները իրական հետևանքներ կունենան նրանց համար։

Տրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։ Մաքսատուրքերը, որ գնահատվում են 30 մլրդ կանադական դոլար, ուժի մեջ կմտնեն երեքշաբթի՝ Թրամփի մաքսատուրքերի հետ նույն օրը, իսկ մնացած 125 մլրդ կանադական դոլարինը՝ 21 օր հետո։

Տրյուդոյի հայտարարությունը հնչում է Թրամփի կողմից կանադական և մեքսիկական ներմուծումների վրա 25% և չինական ապրանքների վրա 10% մաքսատուրքեր սահմանելուց ընդամենը մի քանի ժամ հետո, ինչը առևտրային պատերազմի վտանգ է ստեղծում, որը, ըստ տնտեսագետների, կարող է դանդաղեցնել համաշխարհային աճը և խթանել գնաճ։

Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի Կանադայից բոլոր էներգետիկ ներմուծումների վրա։

Կանադայի առաջնորդը հայտնել է, որ մաքսատուրքերը կներառեն ամերիկյան գարեջուրը, գինին և բուրբոնը, ինչպես նաև մրգերը և մրգահյութերը, այդ թվում՝ նարնջի հյութը Թրամփի հայրենի Ֆլորիդա նահանգից։ Կանադան թիրախավորելու է նաև հագուստը, սպորտային պարագաները և կենցաղային տեխնիկան։

Տրյուդոն ասել է, որ առաջիկա շաբաթները դժվար կլինեն կանադացիների համար, սակայն ամերիկացիները նույնպես կտուժեն Թրամփի գործողություններից։

«Կանադայի դեմ մաքսատուրքերը վտանգի տակ կդնեն ձեր աշխատատեղերը, հնարավոր է՝ նպաստեն ամերիկյան ավտոմեքենաների հավաքման գործարանները և այլ արտադրական ձեռնարկությունների փակմանը», – ասել է Տրյուդոն՝ դիմելով ԱՄՆ քաղաքացիներին։

«Դրանք կբարձրացնեն ձեր ծախսերը, այդ թվում՝ սննդի գները խանութներում և բենզինի գները լցակայաններում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել