shantnews.am: «Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում, մասնավորապես, այն բանաձևի հետ, որը նրանք առաջ քաշեցին»,-ասել է նա:
Ջոլին ավելացրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ինքը չի հիշում մի դեպք, երբ G7-ն այսքան «ինտենսիվորեն» համակարգեր նման փաստաթուղթ։
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ամերիկյան բանաձեւի նախագիծը։
comment.count (0)