«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին

 |factor.am|
13:20 - 26 հոկտեմբերի, 2023

«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին |factor.am|

factor.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախօրեին Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային։ Ասադովը նշել է, թե «հայկական կողմն ակտիվորեն զինվում է, ինչը լուրջ հարված է խաղաղության գործընթացին»։ Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի ամենամեծ գնորդն է ։

«Մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր սպառնալիքների ի հայտ գալով։ Մենք ողջունում ենք Հնդկաստանի հայտարարությունները մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկխոսության վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ մենք Հնդկաստանից ակնկալում ենք այդ հայտարարություններին համապատասխան քայլեր։ Ներկայիս զգայուն պահին, երբ մեծ հույսեր են կապվում խաղաղության համաձայնագրի հետ, Հայաստանին զինելը անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ Բաքվում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպմանն էր կոչ արել Հայաստանին զենք չվաճառել։  Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Հնդկաստանի դեսպանին բողոքել Հայաստանին զենքի վաճառքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել