Բուրիչն ու Նագիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը |azatutyun.am|
09:53 - 31 հոկտեմբերի, 2023

Բուրիչն ու Նագիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը երեկ հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։

Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցով:

Բուրիչը շեշտել է՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք օգտվելու մարդու բոլոր իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել