ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում
 |news.am|
21:16 - 31 հոկտեմբերի, 2023

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում |news.am|

news.am: Ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել Լեռնային Ղարաբաղում։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։

Շարունակվում են բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել