Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն ավելացվելու է. ֆինանսների նախարար |tert.am|
11:21 - 01 նոյեմբերի, 2023

Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն ավելացվելու է. ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 3,8 մլրդը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերի համար հատկացվելու է 20 մլրդ 770 մլն դրամ։

Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը մանրամասնեց, որ այն  4,7 մլրդ դրամով նախորդ տարվա համեմատ ավելի է։

Նախարարը հստակեցրեց, որ վարչապետի աշխատակազմը պլանավորել է հաջորդ տարի իրականացնել 11 ծրագիր։

Ֆինանսների նախարարը նաև  տեղեկացրեց, որ նախագահի և ԱԺ աշխատակազմերի բյուջեն  ևս հաջորդ  տարի ավելացվելու է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել