Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով
 |armenpress.am|
12:41 - 01 նոյեմբերի, 2023

Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց. «2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: Հիմնականն ապարատային ծախսեր են: Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերին՝ 6 մլրդ 895 մլն դրամ»:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը տեղեկացրեց, որ 2024 թ բյուջետային հայտում ԱԺ «տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման միջոցների աճ կա, ինչը պայմանավորված է տեխնիկական միջոցների հնությամբ: Ֆինանսավորման միջոցների աճ կա նաև «ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում:

«2024 թվականին Հայաստանում անցկացվելու է նաև միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը: Դրա համար գումար արդեն հատկացվել է»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2024-ին շարունակելու են համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել