Արցախի հարցով փակ հանդիպում Երևանում, ներկա է նաև Շահրամանյանը
 |azatutyun.am|
15:54 - 01 նոյեմբերի, 2023

Արցախի հարցով փակ հանդիպում Երևանում, ներկա է նաև Շահրամանյանը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում Արցախի հարցով փակ քննարկում, որին մասնակցում են նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ։

Հանդիպմանը ներկա են նաև հասարակական, քաղաքական գործիչներ Արցախից ու Հայաստանից։

Շահրամանյանը հանդիպմանը ժամանելիս լրագրողների հարցերին չպատասխանեց։

Ընթացքում փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը դուրս եկավ դահլիճից՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով, որ «ոչ մի նշանակովի պաշտոնյա չի կարող լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել