«Արցախբանկ» ՓԲԸ-ն Արցախի կառավարության գանձապետական հաշիվներից գումար չի առգրավել։ Այս հայտարարությունը տարածել է
Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ ֆինանսների նախարարությանը։
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։
comment.count (0)