Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armeniasputnik.am|
16:58 - 01 նոյեմբերի, 2023

Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հակակոռուպցիոն դատարանը կրկին հետաձգեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով` այս փուլում պետք է դատավորին բացարկ ներկայացվեր, լրացուցիչ հիմքեր էին պետք բացահայտելու և գրավոր նշելու համար։

Ըստ նրա՝ վերջին 6 ամսվա նիստերի ընթացքում գրեթե յուրաքանչյուր անգամ խախտվել են դատավարության ընթացակարգերը, քանի որ մինչև հիմա քննարկվել է խափանման միջոցի փոփոխությունը այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր կալանքի տակ են։

«Քաղաքական որոշակի հանձնարարություններ, առաջադրանքներ կան, որպեսզի նշված անձանց կալանքի տակ պահեն»,- նշեց Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ խափանման միջոցի ժամկետները բազմիցս երկարաձգվել են դատարանի որոշմամբ, մինչդեռ տվյալ մարդիկ կարող էին ազատ արձակել, և դատավարությունները շարունակվեին, քանի որ խոսքը ճանապարհ անցած գեներալների մասին է։

«Խափանման միջոցը դարձել է որպես պատժի մեթոդ, որը հիմք է ստեղծում կասկածելու, որ այս դատավարությունները նաև քաղաքական ենթատեքստ ունեն»,– հավելեց պաշտպանության նախկին նախարարը։

Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել