tert.am: Հորդանանն անհապաղ հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ թագավորության արտաքին գործերի նախարարությանը հղումով։
«Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին այսօր (չորեքշաբթի - խմբ.) որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Իսրայելում Հորդանանի դեսպանին», - ասված է Հորդանանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն՝ աս-Սաֆադին հրահանգել է նաև Իսրայելի ԱԳՆ-ին տեղեկացնել ավելի վաղ Հորդանանը լքած Իսրայելի դեսպանի վերադարձի անհնարինության մասին։
comment.count (0)