Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
 |armeniasputnik.am|
19:55 - 01 նոյեմբերի, 2023

Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանսի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Նշենք, որ նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ 2022թվականին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել